18:49 , 18 դեկտեմբեր, 2013Esem.am-ը գրում է.
Սերալային դերասանուհի Եվա Բաղդասարյանին ESem.am-ը քանիցս անդրադարձել է: Այս շրջանում Եվան էկրաններին չէ, սակայն դադարը երկար չի տևի:

ESem.am-ի հետ զրույցում նա ասաց, որ առաջիկայում ստեղծագործական նորություններ կունենա: Դերասանուհու փոխանցմամբ` իրեն խոստացել են ընդգրկել նոր նախագծում, սակայն առայժմ չի կարող մանրամասնել, թե խոսքն ինչ նախագծի մասին է, քանի որ դեռ հստակ չէ:
Եվայից տեղեկացանք, որ հաջորդ ուսումնական տարում նախատեսում է ընդունվել Թատերական ինստիտուտ, իսկ ընթացիկ տարում` դպրոցն ավարտելուց հետո, չի ընդունվել, քանի որ զբաղված է եղել նկարահանումներով: Այժմ Եվան սովորում է դերասանական ստուդիաներից մեկում, որի շրջանակներում էլ զբաղված է մի ներկայացման մեջ: Դերասանուհին ներկայանում է Համազգային թատրոնի բեմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ