18:12 , 18 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Թուրքիայում տեղի ունեցող կոռուպցիոն սկանդալի շրջանակներում նոր անուններ են շրջանառվում:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը, այդ անունների թվում շրջանառվում է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդու՝ Բիլալի անունը:
Թերթի տեղեկություններով՝ երեկ ձերբակալված Ստամբուլի Ֆաթիհ շրջանի ղեկավարը գործարար կապեր ունի վարչապետի որդու՝ Բիլալ Էրդողանի հետ, ով նաև Ֆաթիհի քաղաքապետարանի կառավարման խորհրդի անդամ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ