Մտավոր սեփականության մասին


14:51 , 18 դեկտեմբեր, 2013

Ասում են, թե մեր մտքի ստեղծագործական արդյունքների նկատմամբ մենք ունենք հեղինակային իրավունք։

Մտավոր սեփականության իրավունքով անհանգստացած մարդկանց ուզում եմ հարցնել, իսկ ինչի՞ ա ձեզ թվում, որ ձեր գրածը, նկարածը, երգածը, կարճ ասած՝ ձեր ստեղծածը ընկալելու համար մյուսները մտավոր աշխատանք չեն կատարում, արդյոք էդ ամենը վերլուծելը, հասկանալը, օգտագործելը մտքի ստեղծագործական արդյունք չի։

Մտափոխանակությունը միակողմանի գործընթաց չի, հետեւաբար միտքը չի կարող մի կողմի սեփականությունը համարվել։

Քանի որ առանց մեզ ձեր արածը որեւէ իմաստ չէր ունենա։