Ինչպիսին են «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցները եթերից դուրս. Անահիտ Մանասյան


13:50 , 18 դեկտեմբեր, 2013

Անահիտ Մանասյան, 22 տարեկան, ք. Աբովյան: 7 տարեկանից հաճախել է Աբովյանի «Ակունք» երգարվեստի ստուդիա` Աշոտ Առուստամյանի ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, որոնցից առանձնացնում է «Հայ Սուպերստարի» 3-րդ եթերաշրջանը: Այստեղ հասնելով եզրափակիչ՝ զբաղեցրել է 2-րդ տեղը: Բազմաթիվ անգամ հանդես է եկել Ա. Խաչատրյան մեծ համերգասրահում և Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: Հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում: Առայժմ ունի միայն մեկ սեփական երգ` «My World»-ը: Շուրջ 3 տարի է ունի երաժշտական խումբ՝ MOJO BLUES BAND: Խումբը մշտապես հանդես է գալիս Երևանի լավագույն ակումբներում:
Անահիտը նախագծում է, և նրա մարզիչն է Քրիստինե Պեպելյանը: 
Նա հաղթահարեց «Մենամարտ» փուլը և ստացավ հնարավությունը շարունակելու պայքարը հաջորդ փուլում: