Մաքսային միության երկրների ղեկավարները դեկտեմբերի 24-ին կհանդիպեն Մոսկվայում


13:36 , 18 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները դեկտեմբերի 24-ին կհավաքվեն Մոսկվայում՝ մասնակցելու Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հանդիպման նպատակն է քննարկել Մաքսային միության անդամ պետությունների փոխգործակցության հիմնական ուղղությունները՝ ասվում է Կրեմլի մամլո հաղորդագրությունում:

Երեքշաբթի հայտարարվել է, որ Ռուսաստանը 15 միլիարդ դոլար է հատկացնում Ազգային բարեկեցության հիմնադրամից՝ ուկրաինական եվրապարտատոմսերի գնման համար:

Ենթադրվում էր, որ դրա դիմաց Մոսկվայում հանդիպման ժամանակ Յանուկովիչն ու Պուտինը կարող էին քննարկել ՄՄ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը: 

Սակայն Ռուսաստանի առաջնորդն անձամբ է հերքել այդ շշուկները՝ հայտարարելով, որ նման հարց չի քննարկվել: