12:55 , 18 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի որոշումը՝ ձմեռային Օլիմպիական խաղերին Սոչի այցը չեղյալ հայտարարելու մասին, բացասական արձագանքի է արժանացել կանցլեր Անգելա Մերկելի կողմից:
Մերկելը Գաուկի որոշման մասին իմացել է ԶԼՄ-ներից՝ գրում է Der Spiegel-ը:
Նախագահը չի ներկայացրել պաշտոնական պարզաբանումներ, սակայն կանցլերի գրասենյակն այս քայլն անմիջապես գնահատել է որպես բողոք ընդդեմ Պուտինի քաղաքականության և Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների:
Մերկելին զայրացրել է այն փաստը, որ այցը չեղյալ հայտարարելու մասին իրեն անձամբ տեղյակ չեն պահել: Գերմանական ԶԼՄ-ները դրանում տեսնում են նախագահի աշխատակազմի դանդաղկոտությունն ու հեռատեսության պակասը, այլ ոչ թե նախագահի անձնական վերաբերմունքը կանցլերի հանդեպ: