Այս կիսելը ոչ միայն կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից, այլև աղիներից դուրս կմղի ավելորդ նյութերը և կթեթևացնի նյութափոխանակությունը:
Պատրաստման եղանակը`
Կիսելի պատրաստման համար պետք է վերցնել մի բուռ վարսակի փաթիլ, սալորաչիր և հում քերած բազուկ:
Այս ամենի վրա լցնում ենք 2 լիտր եռացրած ջուր և եփում 15 րոպե մարմանդ կրակի վրա: Ապա հանում ենք կրակից, քամում, որ մնա միայն հեղուկը և խմում քնելուց 2 ժամ առաջ որքան որ կարող ենք: Ցանկալի է խմելու ընթացքում լյարդի վրա որևէ տաք բան դնել:
Իսկ կիսելի բաղադրատարրերը կարելի է ուտել առավոտյան նախաճաշի փոխարեն: Ցանկալի է շաբաթվա մեջ մեկ օր նվիրաբերել այս կիսելին և միայն դրանով սնվել: