Հայ միգրանտները երբեմն նաև որպես ադրբեջանցի են ներկայանում. Տ.Բեժանյան


12:35 , 18 դեկտեմբեր, 2013

Հայ միգրանտները երբեմն նաև որպես ադրբեջանցի են ներկայանում. Տ.ԲեժանյանPanorama.am-ը գրում է.

«Հստակ տեղեկատվություն և հստակ բազա միգրացիայի վերաբերյալ չկա, անգամ համապատասխան ծառայությունը տեղեկատվություն չունի, թե քանի միգրանտ է մեկնել և քանիսն է նրանցից վերադարձել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:

Նրա խոսքով, ամենից շատ` մեկնողների 73.1 տոկոսը, մեկնում են ՌԴ, 7.9 տոկոսը ԱՄՆ, 4.4 տոկոսը Ուկրաինա: Եվրոպական երկրներ մեկնողների թիվը ցածր է, քանի որ կա վիզայի խնդիր:

Տիկին Բեժանյանը նշեց` միգրանտները նաև վերադառնում են և հետաքրքիրն այն է, որ վերադառնալուց հետո շատ ավելի հեշտ են վերաինտեգրվում նրանք, ովքեր մեկնել են որպես աշխատանքային միգրանտ քան նրանք, որ մեկնել էին որպես փախստական, ովքեր դժվարությամբ են վերաինտեգրվում: 

Հղում անելով վիճակագրական ծառայության տվյալներին, տիկին Բեժանյանը տեղեկացրեց, որ 2013թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնածներից 108.005 քաղաքացի այդպես էլ չի վերադարձել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ