Ղորղանյան Նիկոլայ


12:11 , 18 դեկտեմբեր, 2013

 

Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի դերակալ գեներալ (26.03.1919թ.)
Նիկոլայ Ադամի Ղորղանյանը (ծն. 1878թ., Թիֆլիս - 16,02,1921թ., Երևան, կացնահար սպանվել է բոլշևիկների հրամանով թուրք մսագործի ձեռքով, թաղվել է Սունդուկյանի թատրոնի զբոսայգու եղբայրական գերեզմանում) Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի ռազմական գործիչ է, ռուսական բանակի հեծելազորային գեներալ Ադամ Սողոմոնի Կորգանովի որդին: Ավարտել է Միխայելեվո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Արևմտյան  է գնդապետի կոչման, պատերազմի վերջին եղել է Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատարը: 1917 թ-ին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական կորպուսում: Մասնակցել է Վանաձորի ճակատամարտին և 4 օր պահել ճակատի կենտրոնական հատվածը: 1918թ. օգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար, 1919 թ-ի մարտի 26-ին՝ ռազմական նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար (դերակալ գեներալ), 1920 թ-ի սկզբին՝ Վաղարշապատի կայազորի պետ: 1918-1920թթ-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: 1921 թ-ին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել Հայաստանից: Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը: