13 իմաստուն միտք, որ խորհելու տեղիք են տալիս


11:10 , 18 դեկտեմբեր, 2013

1. Խելացի մարդն ավելի շատ օգուտ է քաղում իր թշնամիներից, քան հիմարն իր ընկերներից: Բալթասար Գրասիան

2. Ես միայն նշանավոր մարդկանց եմ նախանձում, որոնք արդեն կենդանի չեն` Բեթհովենին, Միքելանջելոյին, Ռաֆայելին... Օներե դը Բալզակ

3. Ես այնքան հոռետես եմ, որ հոռետեսորեն եմ վերաբերվում անգամ հոռետեսների անկեղծությանը: Ջին Ռոսթենդ

4. Հավատացեք նրանց, ովքեր փնտրում են ճշմարտությունը: Կասկածամտորեն վերաբերվեք նրանց, ովքեր գտնում են այն: Անդրե Ժիդ

5. Ձանձրույթից բուժվելու լավագույն ձևը հետաքրքրասիրությունն է, իսկ հետաքրքրասիրությունից բուժվելու ձև չկա: Էլեն Պար 

6. Ես գրչի կոթը հաճախ ծծեցի ու հենց դրանով հաճախ կշտացա, բայց ո՛չ երբևէ գրիչ ծախելով: Պարույր Սևակ

7. Կնոջ բնավորության մեջ կատվային շատ հատկություններ կան: Մորուա

8. Երբ մարդ այլևս չի կարող ծիծաղել իր վրա, ժամանակն է, որ այլոք ծիծաղեն իր վրա: Թոմաս Սաս

9. Կա մի տարիք, երբ մարդ ունակ չէ գնահատելու մահվան անհատակ անդունդը, որովհետև նա չի հավատում մահվանը: Ալեքսանդր Դյումա

10. Աշխատիր այնպես, ասես փողի կարիք չունես, սիրիր այնպես, ասես երբևէ չես կոտրվել, և պարիր այնպես, ասես ոչ ոք քեզ չի նայում:

11. Ականավոր մարդիկ քարաժայռերի նման են, միայն խխունջներն են ընդունակ նրանց վրա մնալ: Օներե դը Բալզակ

12.  Իմաստուն մարդիկ հակասում են իրենք իրենց: Օսկար Ուայլդ

13. Ինչո՞ւ է հաճախ

     Կյանքը այնպիսի չար խաղեր խաղում,

     Որ մտածելիս

     Մարդու սրտի մեջ արյունն է պաղում: Պարույր Սևակ