Ծխելը փոխում է մարդու գեները


10:40 , 18 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ծխելը փոխում է մարդու գեները՝ պարզել են շվեդ գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Human Molecular Genetics գիտական ամսագրում:

Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ ծխող մարդկանց մոտ տեղի են ունենում էպիգենետիկ փոփոխություններ, որոնք հանգեցնում են օնկոլոգիական հիվանդությունների և դիաբետի զարգացման բարձր ռիսկի: 

Բացի այդ, գիտնականները պարզել են, որ ծխելը բացասաբար է ազդում իմունային արձագանքի և սերմնահեղուկի որակի համար պատասխանատու գեների վրա: 

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի կանխել մի շարք հիվանդությունների զարգացումը: