«Հայկական ժամանակ». Բջջայինների ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ կկանխվի


09:20 , 18 դեկտեմբեր, 2013

«Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում փոփոխություն մտցնելով՝ արգելել կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցների, հանձնուքների և փաթեթների միջոցով ստանալ բջջային հեռախոսի սպասարկման համար նախատեսված մասեր և պարագաներ, այդ թվում՝ լիցքավորման սարք և բաժանորդային քարտ։ Ներկայումս կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված է ունենալ հեռահաղորդակցության միջոց՝ բջջային հեռախոս, ռացիա և այլն, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների։

Նախագծի ընդունմամբ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նպատակ ունի կանխել արգելված իրերի քրեակատարողական հիմնարկներ ներթափանցման դեպքերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։