«Հրապարակ». Պարզվում է՝ դեռ երկար պետք է սպասենք Րաֆֆի Հովհաննիսյանին


08:56 , 18 դեկտեմբեր, 2013

«Պարզվում է՝ դեռ երկար պետք է սպասենք Րաֆֆի Հովհաննիսյանին։ Չնայած «Ժառանգությունից» հայտարարել էին, որ նա Հայաստանում կլինի դեկտեմբերի կեսին, երեկվա դրությամբ դեռ չէր վերադարձել։ Բա ե՞րբ կգա, աչքներս ջուր կտրեց՝ հարցրինք Հովսեփ Խուրշուդյանին։ «Հաստատ չեմ կարող ասել, որքան ես գիտեմ, երևի հունվարի վերջին կգա»։ Դեռ առողջական խնդիրնե՞ր ունի։ «Չեմ կարող ասել»։ Բա ասել էիք, որ դեկտեմբերի կեսերին այստեղ է լինելու։ «Դե՝ հիմա»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։