«Առավոտ». ԱՄՆ դեսպանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու գործով միջազգային հետաքրքրվածության մասին


07:49 , 18 դեկտեմբեր, 2013

«Առավոտ» թերթի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը մանրամասնել է գլխավոր դատախազի հետ ունեցած իր հանդիպումը.

««Իմ հետաքրքրվածությունը, որպես դիտորդի հետաքրքրվածություն է եղել»,- ասաց դեսպանը` անդրադառնալով դատախազի հետ հանդիպման ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց հունիսի մեկին կատարված դեպքերով իր հետաքրքրվածության պատճառին: Ըստ նրա, միջազգային հանրությունը հետաքրքրված է այդ գործում, որ գործընթացը օրենքի տակ պահվի. «Դատախազը ներկայացրեց իրավիճակը, օգտակար հանդիպում էր»: Մեր հարցին, գործի քննության վերաբերյալ դատախազի ներկայացրած մանրամասները ձեզ բավարարեցին՞, դեսպանը պատասխանեց. «Այդ գործի մանրամասներին չեմ ցանկանում հիմա անդրադառնալ, ուղղակի միջազգային հանրության հետաքրքրվածությունը այն է, որ հավասար պատասխանատվության ենթարկվեն բոլորը: Այդ սկզբունքի շուրջ էր մեր զրույցը»: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում