04:53 , 18 դեկտեմբեր, 2013
Esem.am-ը գրում է.
Հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանությանը նվիրված մեկամսյակի շրջանակներում «Սկարպ» հասարակական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում ֆոտոմրցույթ էր կազմակերպել` հաղթողներին խոստանալով անակնկալ մրցանակներ:
Դեկտեմբերի 16-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ ՀԿ-ի կողմից նախաձեռնած ֆոտոմրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:

Մրցույթին մասնակցած տասնյակ լուսանկարներից 30-ի հեղինակները պարգևատրվեցին տարբեր արժեքավոր և խրախուսական մրցանակներով: Ֆեյսբուքյան մրցույթում ամենաշատ հավանության էր արժանացել ու հազարավոր լայքեր հավաքել «Բարև ԵՍ եմ…» ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարի հեղինակած լուսանկարը, որում իր ամուսինը` հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից մեկի` «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի նախագահ Արման Մուշեղյանն է որդու`2-ամյա Դավիթ ԱրմԱնիի հետ:

Պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրվեց Արև Մելքոնյանի լուսանկարը, իսկ «Սկարպ» ՀԿ-ն ընտրեց «Մենք Կարող ենք» հասարակական կազմակերպության ներկայացրածը...
Նյութն ամբողջությամբ` այստեղ








