Գյումրիում փեսան փորձել է հրկիզել տան տանիքը. հարևանները կանխել են


23:56 , 17 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Գոհարիկ Դ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, փեսան` 1983 թ. ծնված Գագիկ Կ.-ն, օգտվելով այն հանգամանքից, որ իրենք տանը չեն` փորձել է հրկիզել իրենց տան տանիքը, որը կանխվել է հարևանների կողմից: 

Դեկտեմբերի 16-ին, ժամը 14.10-ին, Գագիկ Կ.-ն Գյումրի քաղաքի շուկայից բերման է ենթարկվել բաժին: 

Գագիկ Կ.-ն ձերբակալված է: 

Կատարվում է նախաքննություն: