23:12 , 17 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Եթե հատուկ քննչական մարմինը որոշում կայացնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով քննիչ Հայկ Հակոբյանի նկատմամբ քրեական գործ հարուցվելու մասին, ապա քննիչը կհեռացվի գործի վարույթից: Այս մասին Tert.am-ին ասաց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և ընդգծեց, որ լրացել է օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը, երբ ՀՔԾ-ն պետք է որոշում կայացնի՝ հարուցե՞լ քրեական գործ, թե՞ ոչ, սակայն մինչ օրս որոշում չկա:
«Քննիչը պետք է հեռացվի գործի վարույթից, պետք է սկսեն գործի օբյեկտիվ քննությունը, որի միջոցով փորձեն պարզել բոլոր հանգամանքները»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ