23:04 , 17 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարծում է, որ այս տարվա արդյունքներով «Ոսկե գնդակ» մրցանակին պետք է արժանանա Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:
««Ոսկե գնդակ»-ին արժանի է Ռոնալդուն: Նա հիանալի ելույթներ ունեցավ, ու նրա հետ այս տարի ոչ ոք չի կարող համեմատվել:
Պետք է հասկանալ, թե ինչ չափանիշներով է որոշվում հաղթողը, բայց ես կարծում եմ, որ 2013 թվականին հենց Ռոնալդուն է լավագույնը»,- ասել է կոլումբիացի ֆուտբոլիստը: