Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնականը


21:59 , 17 դեկտեմբեր, 2013

Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնականըPanorama.am-ը գրում է.

Դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական Էվելին Ֆարկասը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: 

Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում Ֆարկասը հանդիպումներ կունենա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և գիտական շրջանակների փորձագետների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ