Չինաստանում առգրավվել է ավելի քան 18 տոննա թմրանյութ


19:44 , 17 դեկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

Չինաստանի ոստիկանությունը հակաթմրանյութային ստուգումների ընթացքում առգրավել է ավելի քան 18 տոննա թմրանյութ. այս մասին հայտնում է itar-tass-ը: Ըստ ոստիկանության զեկույցի` այս ընթացքում թմրանյութերի անօրինական շրջանառության հետևանքով հարուցվել է 56.000 քրեական գործ, ձերբակալվել է 63.000 կասկածյալ, որոնք ներգրավված են 1174 հանցավոր խմբերի մեջ:
Հատուկ նշանակության գործողություններ անցկացնելիս զոհվել է 8, վիրավորվել` 18 ոստիկան: