Անգելա Մերկելը երրորդ անգամ ընտրվեց Գերմանիայի կանցլեր


18:49 , 17 դեկտեմբեր, 2013

Անգելա Մերկելը երրորդ անգամ ընտրվեց Գերմանիայի կանցլերPanorama.am-ը գրում է.

«Գերմանիայի «Երկաթե լեդին» երրորդ անգամ ստանում է Բունդեսթագի ձայների բացարձակ մեծամասնությունը: Այսօր կայացած քվեարկության արդյունքում Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության առաջնորդը կրկին ընտրվեց Գերմանիայի կանցլերի պաշտոնում»,- հաղորդում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

Անգելա Մերկելի գլխավորած Մեծ կոալիցիան արդեն պատրաստ է գործի անցնելու: Սակայն նրանց ամենաառաջնային անելիքը Անգելա Մերկելին կառավարության առաջնորդի պաշտոնում հաստատելն է, ինչը կրում է ֆորմալ բնույթ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ