Փարիզում կողոպտել են Apple-ի ֆիրմային խանութը


18:18 , 17 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայում 3 հանցագործներ կողոպտել են Apple ընկերության խանութը և տարել մի քանի տասնյակ հազար եվրո ընդհանուր արժողությամբ ապրանք, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։


Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի կենտրոնական հատվածի Իվելին թաղամասում գտնվող խանութում։


Երեք անհայտ անձիք ներխուժել են առևտրի կենտրոնում գտնվող Apple-ի բաժին։ Նրանք անցել են խանութի սրահի միջով դեպի պահեստ, որտեղից վերցրել են վաճառքի համար նախատեսված ապրանքներ, այնուհետև դուրս են եկել ետևի դռնից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ