«Ավատարը» կվերածվի «Կնքահայրը» եռագրության նման էպիկական ընտանեկան սագայի


17:16 , 17 դեկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ջեյմս Քեմերոնը վերջապես պատմել է «Ավատարի» նոր եռագրության իր տեսլականի մասին: Ռեժիսորի խոսքերով` նա նպատակ ունի ստեղծել «Կնքահայրը» եռագրության ոճի ընտանեկան էպիկական սագա, որը կինոդիտողին կներկայացնի Պանդորա մոլորակի նոր մշակույթներն ու ստորջրյա աշխարհները:

Առաջին «Ավատարի» ստեղծումից հետո անցած տարիների ընթացքում ռեժիսորի թիմը ձեռքերը ծալած չէր նստել, այլ ստեղծում էր սիքվելներում օգտագործելու համար նախատեսված նոր ծրագրային ապահովում: Նոր «Ավատարին» էին նվիրված նաև Մարիանյան անդունդ իջնելուն նվիրված 18 ամիս տևողությամբ նախապատրաստական աշխատանքները:

«Կլինեն Պանդորայի նոր վայրեր ու արարածներ»,- պատմել է Քեմերոնը Associated Press-ի հետ զրույցում: «Սկզբում ես մտածում էի, որ մենք իրադարձությունները կտեղափոխենք նույն մոլորակային համակարգի մեկ այլ մոլորակ, սակայն հետո որոշեցի, որ դրա անհրաժեշտությունը չկա: Ես ի նկատի ունեմ, որ Պանդորա մոլորակը լիովին կախարդական մի աշխարհ է, և տասնամյակ անհրաժեշտ եղավ, որպեսզի ես այն ցույց տայի այնպես, ինչպես ինքս էի պատկերացնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ