Ինչպե՞ս է Ժաննա Բուտուլյանը հայտնվել թատրոնում


17:04 , 17 դեկտեմբեր, 2013

Esem.am-ը գրում է.

«Դժվար ապրուստ» հեռուստասերիալից հայտնի Ժաննա Բուտուլյանին ESem.am-ըանդրադառնալու առիթներ ուենցել է: Դերասանուհին խոստացել էր ստեղծագործական նորություններ ունենալու դեպքում առաջինը ESem.am-ին տեղեկացնել և այդպես էլ արեց:)

Տևական դադարից հետո վերջինս կրկին զբաղվում է սիրելի գործով` նկարահանվելով գեղարվեստական ֆիլմում : Նրա մասնակցությամբ «Ելք չկա» ֆիլմը տարեսկզբին  մեծէկրաններին կլինի:

Բացի գեղարվեստական ֆիլմում հանդես գալը Ժաննան իր ուժերն է փորձում թատրոնում: Դերասանուհին համագործակցում է «Թատրոն 32»-ի հետ: «Մոտ մեկ ամիս է, ինչ համագործակցում եմ տղաների հետ, բայց մթնոլորտն այնքան ջերմ է, որ տպավորություն է, թե բավականին երկար ժամանակ է, ինչ իրենց հետ եմ աշխատում: Պրոֆեսիոնալ թիմ է, որի յուրաքանչյուր անդամից սովորելու բան ունեմ: Նրանք հիանալի մարդիկ են, իրենց թիմում ես ինձ շատ լավ եմ զգում»,- խոսելով նոր համագործակցության մասին`  ասաց Ժաննան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ