Այս տեսանյութը դիտելուց հետո դուք այլևս երբեք կրկես չեք այցելի (Video)


16:18 , 17 դեկտեմբեր, 2013

Շատ կրկեսներում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք են ցուցաբերում: Ձագերին բաժանում են իրենց մայրերից, էլեկտրաշոկ են տալիս և ենթարկում դաժան ծեծի` ստիպելով կատարել կրկեսային վարժություններ: Նման տեսանյութեր դիտելը դժվար է, սակայն ավելի լավ է տեսնել այս դաժանությունը, քան անտեղյակ լինել: Մինչ օրս էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չգիտեն այս դաժանությունների մասին, շատերն էլ նույնիսկ չեն էլ հավատում, որ մեր օրերում նման բաներ են կատարվում: Ինչպե՞ս կարող ենք շարունակել հաճախել այս կրկեսային շոուներին` իմանալով հանդերձ, թե ինչերի միջով են անցնում կենդանիները: 

         Գործիք, որով ծեծում են փղերին

Նախկին մարզիչների վկայությունները, ինչպես նաև որոշ լուսանկարներ հաստատում են այն փաստը, որ մարզիչները կենդանիներին ծեծի միջոցով են ստիպում կրկեսային համարներ կատարել: Նման տեսարան տեսնելիս մարդ վհատվում է, սակայն այս տեսանյութը թող ահազանգ լինի մեզ համար: Կրկեսին հանդիսատես է պետք: Կրկեսը չի կարող գործել առանց մեզ:

Ես հավատում եմ, որ աշխարհում ոչինչ հենց այնպես չի կատարվում: Այս ամենը տեղի  ունենում, որպեսզի տեսնելով այս դաժանությունները, մենք արթնանանք խոր նիրհից և բարեփոխումներ կատարենք: Մարդկությունը պետք է ոտքի ելնի և փրկի երկիր մոլորակը: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ձեռքներս ծալած նստել: Այն միջոցառումները, որ մենք կձեռնարկենք այսօր, որոշիչ են լինելու մեր ապագայի համար: 

Անհնար է փղերին և այլ վայրի կենդանիներին հնազանդեցնել քեզ՝ առանց նրանց ոգին կոտրելու: Ուստի, մարզիչները նախ կոտրում են նրանց ոգին: Նրանք սկսում են ծեծել փղերին, կապկպում նրանց և սովորեցնում, որ նրանք կախված են իրենցից: Չի կարելի տեսնել, թե ինչպես են այս կենդանիները տանջվում՝ իրենց համարներով ձեր երեխաներին մի քանի րոպե զվարճացնելու համար, և անտարբեր մնալ: