Ինչպիսին են «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակիցները եթերից դուրս. Աննա Խանչալյան


16:16 , 17 դեկտեմբեր, 2013

Աննա Խանչալյան, 17 տարեկան: Ծնվել է Թբիլիսիում: Այս տարի ավարտել է թ. 132 հանրային դպրոցի 12-րդ դասարանը: Հաճախում է Զ.Պավիլաշվիլու անվ. համար 2-րդ տաղանդավոր երեխաների կենտրոնական դպրոցի ջութակի բաժին: Դեռ մանկուց մասնակցել է տարբեր միջոցառումների և երգել է: Ամեն տարի Թբիլիսիում անցկացվող «Գարունը գարնան մեջ» մրցույթում Աննան ներկայացրել է իրենց դպրոցը: 2008թ. մասնակցել է «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնին, նրան ընձեռվել է հնարավորություն երգել Երևանի հրապարակի բեմում: 2008-2009թթ. մասնակցել է «One world one family» փառատոնին: 2010թ. հունիսի 30-ին մասնակցել է «Lets change the world for the better» փառատոնին: «Արտեկում» արժանապատիվ ներկայացրել է Վրաստանը և ստացել պատվոգիր: 2010թ. մասնակցել է «Թաքնված տաղանդ» նախագծին և ընդգրկվել լավագույն տասնյակում՝ եզրափակչում: «Թաքնված տաղանդ»-ից հետո «Ar daidardo» և «106 Fm Fortuna» ռադիոկայանները հանձնել են նրան պատվոգիր «Թաքնված տաղանդ» նախագծի «Լավագույն ելույթը» անվանակարգում: 2010թ. մասնակցել է «Մելոդիա» մրցույթին և արժանացել «Gran Pri» մրցանակին: 2010թ. եղել է Մակեդոնիայում և մասնակցել «Աստղիկներ» մրցույթին, որտեղ գրավել է առաջին տեղը: 2010թ. մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը, երգել է նվագախմբի հետ բաց երկնքի տակ: 2011թ. մայիսի 6-ին նա և Մարիամ Կախելիշվիլին կատարել են ոստիկանության հիմնը Բաթումիում: 2011թ. «Քենդի» խմբով մասնակցել է մանկական Եվրատեսիլին, խումբը գրավել է առաջին տեղը, որից հետո նրանց ուղարկել են Լոնդոն՝ սովորելու «New College Nottingham»–ում: 2012թ. մայիսի 26-ին Վրաստանի անկախության օրը Քութայիսիում՝ խորհրդարանի շենքի բացման առթիվ, կատարել է Վրաստանի հիմնը: Աննան սիրով մասնակցում է բարեգործական միջոցառումների: Նա իր ներդրումն է ունենում այդ միջոցառումներում, որոնք օգնում են ծանր հիվանդ երեխաներին:
Աննան նախագծում է, և նրա մարզիչն է Հայկոն:
Նախագծի ընձեռած նոր հնարավության շնորհիվ նա «Մենամարտ» փուլից հետո մնաց նախագծում, սակայն կշարունակի պայքարը Քրիստինե Պեպելյանի թիմում: