20:38 , 17 դեկտեմբեր, 2013
Որոշումներ կայացրե՛ք:
Հաջողակ ավագները մասնագետ են՝ որոշումներ կայացնելու մեջ: Նրանք կա՛մ երկխոսությունն այնպես են տանում, որ գործընկերները ռազմավարական եզրահանգման են գալիս, կա՛մ անձամբ են անում դա: Նրանք իրենց ուշադրությունը սևեռում են «կատարելու» վրա: Հաջողակ ղեկավարները կատարելության են հասցնում որոշումներ կայացնելու «արվեստը» և այդկերպ ավելորդ գործերի վրա ժամանակ չեն վատնում:
Տեղեկացրե՛ք ակնկալվող արդյունքների մասին
Հաջողակ ղեկավարները հրաշալի և մատչելի կերպով են ներկայացնում տեղեկատվությունը, և դա հատկապես կարևոր է ակնկալվող արդյունքների դեպքում: Նման շփման ընթացքում նրանք հիշեցնում են գործընկերներին ընկերության հիմնական արժեքների, դրա առաքելության մասին՝ այդկերպ հասնելով նրան, որ տեսլականը հստակեցվում է և որոշակի նպատակներ՝ հասանելի դառնում:
«Ստիպե՛ք» մարդկանց մտածել
Ամենահաջողակ ղեկավարները հասկանում են իրենց գործընկերների մտածելու, նրանց հնարավորությունների և ունակությունների ընթացքը: Նրանք օգտագործում են այդ հմտությունները, որպեսզի «ստիպեն» թիմերին մտածել և ավելիին հասնել: Նման առաջնորդները տարբերվում են նրանով, որ աշխատակազմը մշտապես պատրաստի վիճակում է՝ թույլ չտալով նրանց «հարմարավետության» մեջ ընկնել՝ ընձեռելով վերելքի նոր հնարավորություններ:
Կից նյութն՝ այստեղ