Իրանի ԱԳՆ. Նոր պատժամիջոցների կիրառման դեպքում ժնևյան համաձայնությունը կդադարի գոյություն ունենալ


14:36 , 17 դեկտեմբեր, 2013

Իրանի ԱԳՆ. Նոր պատժամիջոցների կիրառման դեպքում ժնևյան համաձայնությունը կդադարի գոյություն ունենալPanorama.am-ը գրում է.

«Նոր պատժամիջոցների կիրառման դեպքում ժնևյան համաձայնությունը կդադարի գոյություն ունենալ»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:

Լրագրողի այն հարցին, թե ո՞ր քայլերը Իրանը կհամարի որպես ժնևյան համաձայնության խախտում, ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մասնավորապես հայտարարել է. «Իրանը հայտարարել է, որ նոր պատժամիջոցների կիրառման դեպքում ժնևյան համաձայնությունը կդադարի գոյություն ունենալ. Հուսով ենք, որ կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված համաձայնությանը»:

Իրանական «իրդիփլոմասի.իր» կայքի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն վերջերս իրանական 19 ընկերությունների ընդգրկել է «սև ցուցակում»: 

«ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ՝ նախօրեին Իրանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում իրանական կողմը իր դժգոհությունն է հայտնել համատեղ մշակված գործողությունների ծրագրում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ