Գերմանիայի խորհրդարանը քվեարկել է Մերկելի օգտին


14:18 , 17 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Գերմանիայի խորհրդարանը այդ երկրի կանցլերի պաշտոնում հաստատել է Անգելա Մերկելին, ով քրիստոնեադեմոկրատական կուսակցության թեկնածուն է: Անգելա Մերկելը 2005 թվականից ի վեր անփոփոխ գլխավորում է Գերմանիայի կառավարությունը: նա այդ պաշտոնում հաստատվում է երրորդ անգամ: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 631 պատգամավորից 462-ը: