«ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը տեղափոխվելու է Ստամբուլ»


14:06 , 17 դեկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը տեղափոխվելու է Ստամբուլ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Թուրքիայում է գտնվում նաև ՄԱԿ-ի Բնակչության ֆոնդը, Յունիսեֆը: Կ. Դանիելյանի խոսքով՝ 21 ՀԿ-ներ դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ այդ որոշումը վերանայելու համար, սակայն որևէ արդյունքի չեն հասել, իսկ Հայաստանը այդ տարածաշրջանային կառույցի հետ չի աշխատելու, քանի որ Թուրքիան այսպես է պատրաստվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Ասուլիսի մյուս բանախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ ՄԱԿ-ի առաքելությունը թեև մարդասիրական մի շարք խնդիրների լուծումն է, սակայն ՄԱԿ-ը դեռ հարյուր տարին չլրացած՝ փոխել է իր առաքելությունը ու զբաղվում է քաղաքականությամբ: