13:30 , 17 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Լոռու մարզի Թուֆենկյան կենտրոնում դեկտեմբերի 14-15-ին տեղի ունեցած «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» թեմայով խորհրդաժողովում ընդունվել է համատեղ հայտարարություն, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի Հանրապետության խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանը և Թեդո Ջափարիձեն, այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Համատեղ հայտարարություն
2013 թվականի դեկտեմբերի 14-15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունները (այսուհետ՝ Կողմեր) հանդիպեցին Հայաստանի Ալավերդի քաղաքում՝ քննարկելու հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները և հանդես եկան սույն համատեղ հայտարարությամբ:
Ընդգծելով իրենց նվիրվածությունը երկու ազգերի միջև բարեկամական հարաբերությունների դարավոր ավանդույթին,
ճանաչելով Վրաստանի խորհրդարանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը,
հաշվի առնելով խորհրդարանների դերը միջազգային համագործակցության խորացման, փոխադարձ վստահության ձևավորման, ինչպես նաև ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներում,
գնահատելով օրենսդիր մարմինների նշանակալից ներդրումը տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու գործում` Կողմերը
1. հայտարարում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված կառուցողական միջխորհրդարանական համագործակցությունն ամուր հիմքեր է ստեղծում երկկողմանի միջխորհրդարանական կապերի հետագա զարգացման և ամրապնդման համար.
2. համաձայնում են հատուկ պարտավորություն ստանձնել՝ իրենց ընտրողների շրջանում բարձրացնելու Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման կարիքի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը՝ այսպիսով նպաստելով վստահության, փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա հիմնված միջպետական կապերի ամրապնդմանը.
3. շեշտում են միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու բարեկամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման գործում.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ