13:11 , 17 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Վաշինգտոնի Մանկական ազգային բժշկական կենտրոնի փոքրիկ հիվանդների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե ինչ է պատրաստվում Սուրբ ծննդին նվիրել ամուսնուն: Նա հանդիպել էր երեխաներին՝ շնորհավորելու նրանց գալիք Սուրբ ծննդի առիթով: Կլինիկայում գտնվող երեխաներն առիթը բաց չեն թողել և առաջին տիկնոջը բազմաթիվ հարցեր են տվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հարցերից մեկն էլ վերաբերել է այն բանին, թե ինչ է պատրաստվում Միշել Օբաման նվիրել ամուսնուն:
«Ես նրան հավանաբար հագուստ կնվիրեմ: Համենայնդեպս, նա խոսել է դրա մասին»,- ասել է առաջին տիկինը:
Նրա խոսքով՝ դուստրերը՝ Մալիան ու Սաշան, Սանտա Կլաուսից այս տարի շատ բան չեն ուզել:
«Անկեղծ ասած, Մալիան բջջային հեռախոս էր ուզում, սակայն հայրիկը նվիրել է նրան: Դա կարծես թե սուրբծննդյան նվեր էր: Իրականում աղջիկները չգիտեն, թե ինչ կստանան տոնին: Դրանք կլինեն փոքր իրեր»,- ասել է Միշել Օբաման՝ նշելով, որ նվերներ կստանան նաև ընտանիքի չորքոտանի սիրելիները՝ Բոն և Սաննին: Դրանք կլինեն կրծելու համար նախատեսված խաղալիքներ: