12:29 , 17 դեկտեմբեր, 2013
Մեր որոշ լրատվականների որոշ լրագրողներ ու խմբագիրներ տենց էլ չսովորեցին տեղեկատվության հետ գրագետ աշխատել, կամ էլ, լավ էլ սովորել են, ուղղակի իրանց պետք եկած ժամանակ սպեկուլյացիաներ են անում: Դե բնականաբար, «պահանջարկ» կամ «սխալմունք» առաջացնող թեմաներից արտագաղթն ա, որի մասին էսօր թերթերից մեկն անդրադարձ անելով, համեմատական է անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի ցուցանիշների միջև, և օ՜ զարմանք, պարզվել է, որ մեր բնակչությունը նվազում, իսկ Բադրջանինը՝ աճում...
Քանի որ հղումներն արվում են համապատասխանաբար ՀՀ և Ադրբեջանի Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա, հարկ եմ համարում մի քանի պարզաբանումներ տամ՝ վեր վայ акулы пера-ների ու նրանց տարածած դեզինֆորմացիայի խայծը կուլ տվածների համար:
- Այն, որ արտագաղթը ռեալ անհանգստություն առաջացնող մասշտաբների է հասել, փաստ է: Փաստ է նաև, որ ԱՎԾ-ի նկատմամբ վստահությունը տիեզերական բարձրունքներում չէ, բայց եթե համեմատում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱՎԾ-ները, ապա սարերի ու ձորերի տարբերություն կա:
- Մասնավորապես, մերոնք գոնե խոստովանում են, որ մեր բնակչության թիվը նվազում է, բայց, իհարկե, իրական մասշտաբներ չեն ներկայացվում, իսկ Ադրբեջանում ԱՎԾ-ն մի բան էլ բնակչության աճ է ցույց տալիս, ինչով էլ նաև պայմանավորվում է ամեն ընտրություններին Ալիևի ու իր բարեկամների, հավատարիմ մարդկանց ֆենոմենալ բարձր տոկոսները:
- Մեռած հոգիները միշտ էլ պահանջարկ են վայելում: Հա, մեր մոտ էլ են փինում ու կեղծում ընտրությունները, բայց համաձայնեք, որ ոչ մի նախագահ մեզ մոտ դեռ 85 տոկոսով չի հաղթել ու ոչ մի նախագահի կին 96 տոկոսով պատգամավոր չի ընտրվել մեծամասնականով:
- Ադրբեջանում պարզապես չի կարող լինել 9,3 միլիոն բնակչություն, որովհետև հարց է ծագում, թե ի՞նչ ազգի են այն 3-4 միլիոն խոպանչիներն ու ռուսաստանաբնակ թյուրքերը, որոնք այնտեղ ներկայանում են որպես ադրբեջանցի ու հենց այդ երկրի քաղաքացիություն էլ ունենում են...
- Սիրելի լրագրողներ, ընդհանրապես աշխատելով Ադրբեջանից եկող ու Ադրբեջանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության հետ, եղեք ավելի ուշիմ ու մի մոռացեք, որ կա տեղեկատվական պատերազմ ու կա պետական քարոզչություն: Էս դեպքում, Բադրջանի ագիտպրոպի թեզերից մեկն եք, կամա, թե ակամա, տարածում, թե բա իրանց թիվն աճում, իսկ հայերինը նվազում ա և այդ պարագայում, միանգամից երկու հարց է առաջանում.
ա. եթե չհասկանալով եք դա անում, ապա ո՞վ է Ձեզ՝ նման ցածր մասնագիտական պատրաստությունով աշխատանքի ընդունել:
բ. եթե իմանալով եք անում, ապա դուք հո եզ չե՞ք...