12:02 , 17 դեկտեմբեր, 2013
Emedia.am -ը գրում է.
ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգիրը, որի նախագիծը Խորհրդարանին կներկայացվի հաջորդ նստաշրջանի ընթացքում, առաջին հերթին կլուծի խափանման միջոցների կիրառման խնդիրը: eMedia.am-ի փոխանցմամբ` այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Բազմիցս է նշվել, թե դատարանների, և թե փաստաբանների կողմից, որ մեզանում առավելապես տուրք է տրվում կալանքին` որպես խափանման միջոց: Սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այլընտրանքային խափանման միջոցները` ինչպիսիք են տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլն, Հայաստանում ուղղակի գոյություն չունեն»,- ասաց նախարարը:
Խափանման այս միջոցները կներմուծվեն նոր օրենսգրքով: Թովմասյանի խոսքով` դրանք ամրագրելուց հետո առաջիկա տարիներին Հայաստանում էականորեն կբեռնաթափվեն քրեակատարողական հիմնարկները: Կալանքը, որպես խափանման միջոց, կկիրառվի միայն վերջին պարագայում, եթե մյուս խափանման միջոցներն այլևս կիրառելի չեն լինի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ