ՄԱԿ. 2014 թվականին 6.5 մլրդ դոլար է անհրաժեշտ սիրիացիներին օգնելու համար


11:45 , 17 դեկտեմբեր, 2013

ՄԱԿ. 2014 թվականին 6.5 մլրդ դոլար է անհրաժեշտ սիրիացիներին օգնելու համարPanorama.am-ը գրում է.

ՄԱԿ հումանիտար հարցերի վարչության ղեկավար Վալերի Ամոսը հայտարարել է, որ մոտ 6.5 միլիարդ դոլար է անհրաժեշտ Սիրիայում և հարևան երկրներում 2014 թվականին 16 միլիոն մարդու օգնություն ցուցաբերելու համար, որոնցից շատերը 33 ամիս շարունակվող հակամարտության պատճառով սոված են կամ անտուն: 

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ընդհանուր առմամբ 17 երկրներում ապաստան գտած 52 միլիոն մարդու օգնելու համար անհրաժեշտ է 12.9 մլրդ դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ