11:23 , 17 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
2014-ին Ռումինիայի և Բուլղարիայի քաղաքացիների համար կհանվեն Միացյալ Թագավորություններ մեկնելու սահմանափակումները: Փորձելով կախարգելել ներգաղթյալների հոսքը՝ Մեծ Բրիտանիայի ոստիկանություննն աննախադեպ միջոցառումներ է ձեռնարկել:
Ոստիկանները «նախազգուշական առաքելությամբ» մեկնել են Հյուսիսային Ռումինիայի տարածք: Այնտեղ Սքոտլանդ Յարդի աշխատակիցները բնակիչներին բացատրել են, որ «սև շուկայում» աշխատանք փնտրելու արդյունքում իրենք կարող են դառնալ խարդախների և այլ հանցագործների զոհը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Աշխատանքային շուկայում ռումինացիների և բուլղարացիների նկատմամբ սահմանափակումները գործում են մինչև 2013-ի վերջը, ուստի բրիտանացիները նախապատրաստվում են ներգաղթյալների մեծ հոսքի դեմ, իսկ պաշտոնատար անձինք քաղաքական պատնեշներ են «կառուցում»: