Արամ MP3` տարվա հայտնություն


10:58 , 17 դեկտեմբեր, 2013

Շարունակելով տարվա (Իմ համար) հայ շոուբիզի ներկայացուցիչների արժանի տիտղոսները` այսօր կցանկանայի անդրադառնալ հայ հումորի տաղանդավոր ներկայացուցչներից մեկի, հայ միլիոնավոր աստղերից լավ երգող տաղանդաշատ մի երիտասարդի` Արամ MP3-ին:

Հիմա կասեք, որ Արամը այս տարի չի, որ հայտնվելա, նա շուտվանից է մեր աչքի առաջ: Թույլ տվեք հիմնավորել ասածս: Ես նրան համարում եմ «տարվա հայտնություն», քանի որ նա այս տարի ամենաշատ համերգները տվեց, քանի որ նա այս տարի ավելի շատ հումորային ու հիշվող կատարումներ ունի ու ինձ թվում է՝ երգի ոճային առումով նա այս տարի գտավ «իրենը»: Արամը այն հազվագյուտ հումորիստներից է, որ հազար գլուխ լավ է երգում մեր այսօրվա շոուբիզի շատ հայտնի «տարվա երգիչ-երգչուհիներից»: 

Ես անձամբ ներկա եմ եղել Արամի համերգներից մեկին ու առաջին անգամ եմ ականատես եղել, թե ինչպես են բոլորը պարում ու իրենց ազատ զգում, թե ինչպես հայ տղան չի ամաչում ու վեր է կենում տեղից ու պարում ու դա ոչ ավել ոչ պակաս Արամի շնորհքն է:

Իսկ ինչ վերաբերվում է Արամի հումորային ու դերասանական արվեստին, ապա կարելի է նկատել, որ նրա մոտ ստացվում է շատ ու շատ կերպարներ մարմնավորել, որոնք հիմնականում հիշվող են: 
Այսքանով կցանկանամ նշել, որ Արամի տաղանդը անքննելի է ու շատ ուրախ եմ, որ մենք այս տեսակի երիտասարդ ունենք: