09:20 , 17 դեկտեմբեր, 2013
Kinetoon.am-ը գրում է.
Գազանն է մոտենում / Ahí va el diablo
Մի գիշերվա մեջ ամուսինները կորցնում են իրենց որդուն ու դստերը Տիխուանայի խոր-խորհրդավոր քարանձավներում: Հաջորդ օրը կորածները վերադառնում են, բայց ծնողները զգում են՝ մի բան էն չի: Զավակները վերադարձել են նոր «ձեռքբերումներով», որ էնքան էլ, մեղմ ասած, լավը չեն:
Սուգարամուրդիի վհուկները / Las brujas de Zugarramurdi
Մի խումբ հուսահատներ, ում առաջնորդը արծաթաջրած Հիսուսն է, ոսկու խանութից գողանում են 25 հազար ամուսնական մատանի: Հուսահատներն այնուհետ հանգամանքների բերումով հայտնվում են բասկերի երկրի անանցանելի մի անտառում, որտեղ մարդակեր վհուկների ձեռքը: Սրանց, բացի մսից, նաև էն 25 հազար մատանիներն են հետաքրքրում:
Սատանայի բաժինը / Devil’s Due
Իրենց մեղրամիսի խորհրդավոր ու մոլորված մի գիշեր նորապսակները հայտնաբերում են, որ իրենցից մեկը հղի է՝ չծրագրված: Ապագա հայրիկը սերունդների համար հղիության պատմությունը հավերժացնելիս սկսում է նկատել, որ կինը մի տեսակ տարօրինակ է դարձել: Սկզբում վերագրում է նյարդերին, բայց ամիսներն անցնում են, ու ակնհայտ է դառնում, որ ապագա մայրիկի մարմնի ու բանականության հետ տեղի ունեցող մութ փոփոխությունները շատ ավելի չարագույժ հիմքեր ունեն:
Կանաչ դժոխք / The Green Inferno
Ակտիվիստ ուսանողների մի խումբ Նյու Յորքից ուղևորվում է Ամազոն՝ իրենց պատկերացումով մեռնող ցեղախմբին փրկելու: Բայց էնպես է ստացվում, որ լռվում են ջունգլիներում ու գերի են ընկնում հենց էն ցեղախմբին, որին պատրաստվում էին փրկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ