«Հրապարակ». Շաբաթ իրար գլխի են հավաքվել կառավարությունն ու ՀՀԿ խորհուրդը. քննարկան թեման ՄՄ-ին անդամակցությունը


08:40 , 17 դեկտեմբեր, 2013

«Իշխանությունը գլխապատառ նետվում է դեպի Մաքսային միություն։ Տիգրան Սարգսյանի ղեկավարած՝ ՄՄ-ին անդամակցելու նպատակով ստեղծված կոորդինացիոն հանձնաժողովը լծվել է ինտենսիվ աշխատանքի։ Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական միության ինտեգրման նիստին ընդառաջ, որի ժամանակ կստորագրվի ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզը», կառավարությունը հաշվետվություն է ներկայացրել կուսակցությանը։

Շաբաթ կենտրոնական գրասենյակում իրար գլխի են հավաքվել կառավարությունն ու ՀՀԿ խորհուրդը, կուսակցականների հարցերի տարափն իր վրա է վերցրել խմբի անդամներից էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։ Կառավարության անդամներն իրենք էլ անորոշությունների մեջ են եղել։ Ի դեպ, օրենսդիր սեկտորից կառավարությունից նաև «հաշիվ են պահանջել»՝ որտեղ և երբ գոյացավ պարտքը, որի դիմաց «Գազպրոմին» հանձնվեց «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը։ Կառավարությունը պատասխանել է, որ առաջիկայում հարցով լսումներ կկազմակերպեն, բոլոր հարցերին մանրամասն կպատասխանեն։ Ուշ երեկոյան տեղեկացանք, որ լսումները տեղի են ունենալու այսօր՝ Աժ 334 սենյակում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։