Ռոնալդուն այս տարի պետք է գերազանցի Մեսսիին. Մարադոնա


23:54 , 16 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է. 

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պետք է ստանա տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը` «Ոսկե գնդակ»-ը:

Պորտուգալացին մտնում է մրցանակի հաղթողի 3 հավակնորդների ցանկում և հեղինակավոր պարգևին արժանանալու համար կպայքարի կատալոնական «Բարսելոնա»-ի և Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստներ` համապատասխանաբար Լիոնել Մեսսիի ու Ֆրանկ Ռիբերիի հետ:

«Մեսսին այս տարի շատ բան է բաց թողել վնասվածքների պատճառով: Քրիշտիանու Ռոնալդուն պետք է գերազանցի նրան: Նա արժանի է «Ոսկե գնդակ»-ին»,- ասել է Մարադոնան: