22:18 , 16 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ոստիկանությունըմեկ անգամ ևս հիշեցնում է, որ փոփոխություններ են կատարվել նույնականացման քարտերի և էլեկտրոնային տվյալներ պարունակող կենսաչափական անձնագրերի համակարգում, և 2014 թվականի հունվարից այլևս ՀՀ քաղաքացու հին անձանագրեր չեն տրամադրվելու:
Այս մասին հաղորդվում է ոստիկանության կայքում տեղադրված տեսանյութում:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի մեկին ներդրված «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրերի մասին» օրենքներում փոփոխություններով ուժի մեջ մտան նոր փաստաթղթեր, ներդրվեց նույնականացման քարտերի և էլեկտրոնային տվյալներ պարունակող կենսաչափական անձանգրերի համակարգը։ Մինչև այժմ ՀՀ քաղաքացիները կարող էին ստանալ ինչպես հին անձնագրեր, այնպես էլ՝ կենսաչափական:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ