19:09 , 16 դեկտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը չի ազդի Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունների և հունվարին ԵՄ-ՌԴ գագաթաժողովի անցկացման վրա: Այս մասին «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ,հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն չի բացառում ասոցացման դիմաց Ուկրաինային տրամադրել ֆինանսական օժանդակություն:
«Ուկրաինայի նախագահի հետ բանակցությունների ժամանակ մենք քննարկեցինք, թե ինչ կարճաժամկետ նկատառումներ են խանգարել նրան ստորագրել ասոցացման համաձայնագիրը: Կարծում եմ, որ մենք կարող են դրանք փակել ԵՄ-ի, միջազգային ֆինանսական ինստիտուտների կամ առևտրային վարկերի հաշվին»,- ասել է Ք. Էշթոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ