Բիսկվիտ մի քանի րոպեում


18:00 , 16 դեկտեմբեր, 2013

Անհրաժեշտ է`

3 հավկիթ

100 գրամ շաքարավազ

100 գրամ ալյուր

35 գրամ օսլա

15 գրամ կարագը

3 ճաշի գդալ ջուր

Պատրաստման եղանակը`

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Տապակին քսել բուսական յուղ:

2. Հավկիթները լցնել ամանի մեջ և 5 րոպե հարել:

3. Աստիճաբար ավելացնել շաքարավազ և շարունակել հարել, մինչև զանգվածը չպնդանա, և շաքարավազը լրիվ չլուծվի:

4. Այլ ամանի մեջ լցնել ալյուրն ու օսլան:

5. Ավելացնել հավկիթների զանգվածը և մի-փոքր խառնել: Հալեցնել կարագը:

6. Միախառնել զանգվածը ջրի հետ և խառնել: Լցնել տապակի մեջ և թխել 20 րոպե:

7. Հանել ջեռոցից և մատուցել:

Բարի ախորժակ: