Խորհրդավոր հիվանդությունը ստիպեց էլեկտրատեխնիկին սնվել միայն հում մսով


21:46 , 16 դեկտեմբեր, 2013

Загадочное заболевание заставило электрика питаться только сырым мясом

6 տարի առաջ ամերիկյան Լինգսինքթոն քաղաքի բնակիչը իրեն վատ էր զգացել և դիմել էր բժշկի: Քանի որ բժիշկները չկարողացան ախտորոշել հիվանդությունը, տղամարդը ինքնուրույն սկսեց բուժվել:

«Ամեն ինչ սկսվեց 6 տարի առաջ»,- հիշում է Դերեք Նենսին: «Հենց ես որևէ բան էի ուտում, ապա ինձ հիվանդ էի զգում: Ես սկսեցի նիհարել: Սկզբում բժիշկները կարծում էին, թե դա սննդային ալերգիա է, բայց չկարողացան պարզել, թե որ ուտելիքների հանդեպ: Ինձ ուրիշ ոչինչ չէր մնում, քան սկսել ինքնաբուժությունը»:

Էլեկտրատեխնիկը միջոցներ էր փնտրում համացանցում, բուսական սնունդ էր ուտում, սակայն ամեն ինչ ապարդյուն: Մի անգամ Դերեքը հանդիպում է նմանատիպ ախտանիշներով մի տղամարդու, և վերջինս նրան խորհուրդ է տալիս փորձել պալեոլիթի կամ քարանձավային մարդու դիետա:

Загадочное заболевание заставило электрика питаться только сырым мясом

«Ես ինձ այնքան վատ էի զգում, որ պատրաստ էի փորձել ամեն ինչ,- խոստովանում է Դերեքը,- Ես մի քանի այծ ունեի որոնց պահում էի կաթի համար, հետո ես ուղղակի հոգնեցի նրանց անընդհատ կթելուց: Այն բանից հետո, երբ ես կերա հում միս, ինձ որոշ ժամանակ վատ էի զգում, սակայն հետո ամեն ինչ կարգավորվեց, և ես զգացի մսային դիետայի էֆֆեկտիվությունը: Ինձ մոտ կրկին ուժ հայտնվեց»:  

Загадочное заболевание заставило электрика питаться только сырым мясом

Սակայն, դրա հետ մեկտեղ էլեկտրատեխնիկի մոտ կախվածություն առաջացավ հում մսից: Հիմա նա միայն այդ վիճակով է այն օգտագործում:

Загадочное заболевание заставило электрика питаться только сырым мясом
«Ես ինձ այնքան լավ եմ զգում, որ այլևս չեմ վերադառնա նախկին սննդակարգին: Հիմա ես սովորում են կտրատել կենդանիների մարմինները, որպեսի մսագործ դառնամ»:

Իսկ ահա Դերեքի ընտանիքը հիացմունքի մեջ չէ նրա նոր զբաղմունքից և նախընտրում է նրա հետ չնստել մեկ սեղանի շուրջ:  

Загадочное заболевание заставило электрика питаться только сырым мясом

«Նրանք չեն հասկանում, թե որքան է ինձ դուրս գալիս հում միսը,- ասում է ապագա մսագործը,- Իմ հայրը ունի մագիստրոսի աստիճան կենսաբանության բնագավառում և ամեն անգամ ինձ ասում է, որ եթե չդադարեմ հում միս ուտել, ապա անպայման որևէ վարակով կհիվանդանամ»: