17:34 , 16 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում հաշվվում է մոտ 10 հազար մարդ, որոնք դարձել են ստրկավաճառության զոհ, հայտնում է BBC կորպորացիան:
Հանցավորության այդ տեսակի դեմ պայքարելու նպատակով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը առաջարկել է նոր օրինագիծ, որը պետք է հրապարակվի մոտ ապագայում: Առաջարկվում է մարդկանց առևտրով զբաղվողների պատժաժամկետը 14 տարվա ազատազրկումից ավելացնել մինչև ցմահ ազատազրկում:
Նորամուծության մասին առաջին պլանները հնչեցրել էր Մեծ Բրիտանիայի ՆԳՆ Թերեզա Մեյը: