16:14 , 16 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013թ. վերականգնվել և շահագործման են հանձնվել ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքով անցնող հանրապետական նշանակության Տաթև - Աղվանի - Կապան ավտոճանապարհի կմ 14+800 և կմ 23+500 փլուզված հատվածները:
Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Ոսմար» ՍՊ ընկերությունը:
Կատարվել են հողային և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ: