16:16 , 16 դեկտեմբեր, 20131. Կրիկետի ստորգետնյա առաջին խաղը
![]()
Դեկտեմբերի 5: Այս նկարում պատկերված է, թե ինչպես են մարդիկ կրիկետ խաղում Անգլիայի Քեսվիկ քաղաքում գտնվող Սլեյթ հանքում, որի խորությունը հասնում է 610 մետրի: Թրելքելդ և Քալդբեք գյուղերի թիմերը այս խաղը խաղացին Թրելքելդի կրիկետի ակումբի դաշտի վերանորոգման համար գումար հայթայթելու համար: Հաղթեց Քալդբեքի թիմը:
2. Սիրիացի ապստամբները հեռուստացույցով
![]()
Նոյեմբերի 6: Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբ գրոհայինները ճակատամարտից առաջ հավաքվել են կոտրված հեռուստացույցի դիմաց: 2011 թ. մարտից մինչ օրս այս հակամարտության ընթացքում ավելի քան 126.000 մարդ է մահացել:
3. Սերֆինգ կապկպված շնաձկան վրա
![]()
Հոկտեմբերի 22: Որսորդները կետային շնաձուկ են բռնել Յավա կղզու Սուրաբայա քաղաքում: Այս տղան քայլում է կետային շնաձկան վրա, որը դասվում է հազվագյուտ կենդանիների շարքին:
4. Միջնամատ կառավարությանը
![]()
Հոկտեմբերի 21: Չեխ նկարիչ Դևիդ Քերնին ստեղծել է մի մեծ միջնամատ, որը լողում է Վլտավա գետի վրա: Այն ուղղված է Պրահայի պալատին, որտեղ աշխատում է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
5. Հոգնատանջ հրշեջները
![]()
Հոկտեմբերի 18: Ավստրալիայում բռնկված հրդեհի ժամանակ հրշեջներն այնքան էին հոգնել, որ փողոցում պառկեցին հանգստանալու: Հրդեհը խլեց բազմաթիվ մարդկանց կյանքեր և ավերածությունների պատճառ դարձավ:
6. Արցունքաբեր գազ
![]()
Հոկտեմբերի 18: Թուրքիայի ոստիկանությունը արցունքաբեր գազի միջոցով փորձում է ցրել ուսանողներին:
7. Ուղտի վերջը
![]()
Հոկտեմբերի 17: Էյդ ալ-Ադհա փառատոնը նշելու համար Պակիստանում մսագործները հրապարակայնորեն ուղտ են մորթում:
8. Ֆրանցիսկոս պապը
![]()
Հոկտեմբերի 16: Սուրբ Պետրոսի հրապարակում մի ուխտավոր իբրև նվեր շալ է գցում Ֆրանցիսկոս Պապի ուղղությամբ: Հռոմի Պապը չի տեսնում շալը և այն ընկնում է իր գլխին:
9. Ցեխոտ հեծյալը
![]()
Հոկտեմբերի 12: Պակու Ջավին ցլերի մրցավազք է, որն ամեն տարի անցկացվում է Ինդոնեզիայի Բաթուսանգկար քաղաքում: Մարդիկ հեծնում են ցլերին և ցեխի միջով առաջ սլանում: Մրցավազքից հետո ցլերը աճուրդի են հանվում:
10. Բուսակերի զոհաբերությունը հանուն իր երկրի
![]()
Հոկտեմբերի 10: Թայլանդի Պհուետ քաղաքում անցկացվող բուսակերների փառատոնի ժամանակ բուսակերները ծակում են իրենց մաշկը` հավատալով, որ չար ոգիները հասարակությունից դուրս կգան և կմտնեն իրենց մեջ: Բուսակերության հետ կապված այս ավանդույթը Թայլանդում տարածված է դեռևս 1800-ականներից:
11. Մնացել են միայն սանդալները
![]()
Հոկտեմբերի 6: Եգիպտոսում Մորսիի կողմնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներից հետո փողոցներն ամբողջովին պատված են արյան հետքերով: Նախագահի կողմնակիցները ցանկանում էին հասնել Թահրիր հրապարակ:
12. Փախուստ ռմբակոծությունից
![]()
Սեպտեմբերի 25: Հույն ոստիկանը Աթենքում փախչում է ցուցարարներից մեկի շպրտած ռումբից: Ցույցերը սկսեցին հակաֆաշիստական երաժիշտի մահից հետո: Երաժիշտին սպանել էր իրեն նեոնացիստ հռչակած մեկը:
13. Սեպտեմբերի տասնմեկին նախորդող գիշերը
![]()
Սեպտեմբերի 10: Սեպտեմբերի 11-ին Նյու-Յորքում կատարված ահաբեկչական հարձակման նախորդ գիշերը մի անօթևան մարդ քնած է ամերիկյան դրոշը պատկերող ծածկոցի տակ: 2013-ին անօթևանների քանակը գերազանցում է բոլոր նախորդ տարիներին գրանցված տվյալները:
14. Լոլիկախառն համբույրներ
![]()
Օգոստոսի 28: Իսպանիայի Բունոլ քաղաքում տեղի ունեցած Տոմատինա փառատոնի 20.000 մասնակիցները մոտ 130 տոննա լոլիկ են շպրտել: Այս զույգը այդ իրարանցման ժամանակ սկսել է համբուրվել:
15. Մոխրագույն ժապավեններ ցեխի մեջ
![]()
Օգոստոսի 24: Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում անցկացվող «Tough Mudder» մրցման ժամանակ մի մարդ ընկել է ցեխի մեջ: Մրցման մասնակիցները բազում մղոններ են հատում` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ:
16. Ցուցարաների հարձակմանը նախորդող պահը
Օգոստոսի կեսերը: Ֆոտոլրագրող Այման Իսմալին Եգիպտոսում լուսանկարել է Մահմեդական եղբայրության ցուցարարներին: Այս լուսանկարը նկարելուց մի րոպե անց նրանք հարձակվեցին Իսմալի վրա, նրանից խլեցին իր տեսախցիկը և ստիպեցին նրան իրենց հետևից մղոններով վազել: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ լրագրողի հորեղբորորդին նույնպես Մահմեդական եղբայրության անդամներից էր: Նա հեռախոսով խոսեց Այմանին ահաբեկողների հետ, ինչից հետո նրանք վերադարձրին Այմանի տեսախցիկը:
17. Խաղալիք ատրճանակներ, իրական բռնություն
![]()
Օգոստոսի 8: Երկու երեխա Աֆղանստանում խաղալիք ատրճանակ են պահել իրար գլխի: Աֆղանստանի խաղաղ բնակչության կրած վնասները 23 տոկոսով ավելացան 2013 թ.-ի առաջին կեսին:
18. Հոսանքալարից կախված
![]()
Օգոստոսի 6: Հնդիկ տղան Ալլահաբադի վարարուն Գանգեսի վերևում կախվել է հոսանքալարից: Երեխան մուսսոնի ընթացքում ի վերջո ընկավ գետը: Այն հազարավոր մարդկանց կյանք էր խլել:
19. Հաղթանակ ոստիկանների հանդեպ
![]()
Հուլիսի 28: Ընտրական շրջանի ցույցերից ժամանակ Կամբոջայի բնակիչը տոնում է ոստիկանական մի քանի մեքենաների պայթյունը: Կամբոջայի ընտրողները գերեվարել էին Ազգային ընտրական հանձնաժողովի աշխատակիցներից մեկին, ով փորձել էր խտրականության ենթարկել որոշ ընտրողների: Երբ նրանք փորձեցին փրկել նրան, կատաղի բողոքի ցույց տեղի ունեցավ:
20. Բելուգա կետը համբուրում է «Backstreet Boy»-ի անդամին
![]()
Հուլիսի 12: Սան Դիեգոյում բելուգա կետը համբուրել է Ա. Ջ. Մքլինին:
21. Սփայդերմենը պատուհան է լվանում
![]()
Հուլիսի 12: 37-ամյա ինդոնեզիացի տղամարդը հայտնի է որպես պատուհան մաքրող սփայդերմեն: Այս նկարում պատկերված է, թե ինչպես է նա մաքրում Սուրաբայա քաղաքի 18-հարկանի Ալանա հյուրանոցի պատուհանները: Նա այս աշխատանքով հարյուրավոր դոլարներ է աշխատում:
22. Վախի մարմնացում
![]()
Հուլիսի 11: Թեպետ սա ընդամենը զորավաժանքի ժամանակ նկարված լուսանկար է, իսրայելացի այս զինվորի դեմքի արտահայտությունը այնպիսին է, ասես նա իսկապես պատերազմելիս լինի: Նրա աչքերում անսահման վախ է նշմարվում:
23. Աճպարարները «Մահվան ջրհորում»
![]()
Հունիսի 20: Էքստրեմալ սպորտի սիրահարները իրենց հնարքներն են ցույց տալիս «Մահվան Ջրհոր» կոչվող փայտապատ տարածքում:
24. Արցունքաբեր գազ
![]()
Հունիսի 19: Բրազիլացի ռազմական ոստիկանը արցունքաբեր գազ է արձակում մի երկու քայլ հեռավորության վրա կանգնած կնոջ վրա: Բրազիլացիները դուրս էին եկել փողոց` տրանսպորտի գների թանկացման դեմ բողոքելու:
25. Ողբ կործանումից հետո
![]()
Հունիսի 18: Երբ Ինդոնեզիայում պատրաստվում էին վառելիքի գները թանկացնել, այնտեղ բողոքի մասսայական ցույցեր սկսվեցին: Վիրավոր ցուցարարը ցույցի ժամանակ բղավում է ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք փորձում են ցրել ցույցը:
26. Աղավնին ու ագռավը
![]()
Հունիսի 15: Մելբորնում «Ռիչմոնդի վագրեր» և «Ադելայդի ագռավներ» թիմերի միջև անցկացված ավստրալական ֆուտբոլային մրցման ժամանակ քիչ էր մնում ագռավը հարձակվեր Բերնի Վինչեի վրա:
27. Հարված առանց զգուշացման, Ռուսաստան
![]()
Մայիսի 25: Մոսկվայում մի մարդ, ով դեմ է նույնասեռականներին, հարվածում է ռուս ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեևին, ով զբաղվում է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ: 2013 նույնասեռականների դեմ տարվող հալածանքները միջազգային հանրության ուշադրությունն են գրավել և ստիպել են շատերին կասկածել, թե արդյոք 2014 թ.-ին Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը անվտանգ կլինեն նույնասեռական մարզիկների համար:
28. Ինքնահրկիզում Շրի Լանկայում
![]()
Մայիսի 24: Ի նշան անասունների սպանդի դեմ բողոքի՝ բուդդիստ վանականԲովաթե Ինդարատանեն ինքնահրկիզվել: Այս տարի ինքնահրկիզման բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել: Դրանցից շատերը գրանցվել են Տիբեթում:
29. Փլատակների մեջ
![]()
Մայիսի 21: Օկլահոմայի Սանտե Ֆե պողոտայով տորնադոյյից հետո մի ընտանիք է անցնում: Տորնադոյի հետևանքով մահացավ 23 և վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Տորնադոն մոտ երկու միլիարդ դոլարի վնաս հասցրեց:
30. Մակակե կապիկի արցունքնենրը
![]()
Մարտի 17: Մանդեյ անունով կապիկը արտասվում է և տրորում աչքերը, քանի որ նա տառապում է մի հիվանդությամբ, որով այս տարի վարակվել են բազում ճապոնական կապիկներ: