Ինչպիսին պետք է լինի ազնիվ և օբյեկտիվ լրագրողն ըստ Մենուա Հարությունյանի


16:12 , 16 դեկտեմբեր, 2013

Ազնիվ և օբյեկտիվ լրագրողը պետք է նախարար եղբայր ունենա ու բոլոր նախարարներին քննադատի, բացի իր եղբորից: 

Ազնիվ և օբյեկտիվ լրագրողը պետք է օլիգարխի մոտ աշխատի, բայց քննադատի օլիգարխիան:

Ազնիվ և օբյեկտիվ լրագրողը պետք է նույն արարքի համար մի պատգամավորի դեմ ստորագրի` մեկ այլ պատգամավորի դեմ ստորագրողների դեմ պայքարի: 

Ազնիվ լրագրողը պետք է օլիգարխիայի դեմ պայքարի, բայց գնա օլիգարխներին «աբռաշատ» լինի, որ իրեն օգնեն: 

Ազնիվ և օբյեկտիվ լրագրողը պետք է արտադրողից փող վերցնի ներկրողի դեմ պայքարի, ներկրողից փող վերցնի` արտադրողի դեմ պայքարի: 

Եվ ամենակարևորը` ազնիվ և օբյեկտիվ լրագրողը պետք է մասնակցի իր կողմից ամբողջ տարի քննադատվող անձանց կամ կառույցի ամանորյա խնջույքներին և սիրահարված դեմքով բաժակ բարձրացնի այդ մարդկանց հետ: