Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ կառավարության անդամ կդառնա թրքուհի. ԶԼՄ-ներ


15:36 , 16 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Գերմանիայում ծնված թրքուհի Այդան Օզոգուզը նշանակվել է ինտեգրացիոն հարցերով Գերմանիայի կառավարության հավատարմատար: Այսպիսով՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ նախարարական կաբինետի անդամ է դառնում թուրքական արմատներով մարդ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

46-ամյա Օզոգուզը՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահը, ծնվել է Համբուրգում՝ թուրքական ընտանիքում: Նա Գերմանիայի քաղաքացիություն է ստացել 1989 թվականին: Դաշնային մակարդակով քաղաքական գործիչ է դարձել 4 տարի առաջ, երբ կուսակցությունից ընտրվել է Բունդեստագում: 2009-ին նա դարձել էր ինտեգրացիոն հարցերով Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության հավատարմատար: 

NTV հեռուստաալիքի տվյալներով՝ երեքշաբթի նա կերդմնակալի և նախարարների կաբինետում կանցնի իր պարտականությունների կատարմանը: