14:34 , 16 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հալեպի թաղամասերում, որոնք վերահսկվում են ապստամբների կողմից, ավիացիոն ռմբակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 76 մարդու:
Զոհերի թվում կա 28 երեխա ու 4 կին հղում կատարելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը, հայտնում է Agence France-Presse գործակալությունը:
Մոտակա ժամերին սիրիական ընդդիմութունը կարող է պատասխան միջոցառումներ ձեռնարկել:
Երեկ կառավարական ավիացիան Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող թաղամասերի վրա գցել էր 25-ից ոչ պակաս «տակառային ռումբեր», ինչի հետևանքով քանդվել են բազմաթիվ շինություններ, այրվել ավտոմեքենաներ:
Ավելի վաղ հայտնի էր ռմբակոծման հետևանքով 37 զոհի մասին: